Ֆրանսիայի բարձրագույն խմբի`լիգա 1-ի ընթացիկ առաջնությունում անհաջողությունների շարքը ընդհատելուց հետո Միշել Տեր-Զաքարյան ղեկավարությամբ հանդես եկող «Մոնտպիլյեն» շարունակում է վերելքով ելույթ ունենալ: 26-րդ տուրի շրջանակում հայ մասնագետի թիմը սեփական հարկի տակ մրցեց «Ռենի հետ, և հաղթելով 2:1 հաշվով մրցաշարային աղկուսակում կրկին առաջադիմեց: «Մոնտպելյեն» շատ արագ առաջ անցավ հաշիվ մեջ 2 գնդակի առավելություն ստացավ: 27-րդ րոպեին արդեն հաղթում էր 2:0 հաշվով:Դուբլի հեղինակ էր դարձել Ստեպի Մավիդիդին: Տեր-Զաքարյանի ղեկավարած թիմը կարող էր զարգացնել իր հաջողությունը, սակայն 52 –րդ րոպեին նրասաներից Թեջի Սավանիերը չկարողացավ իրացնել մրցակցի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը: Դեռ ավելին, 78-րդ րոպեին հյուրերը կրճատեցին հաշվի մեջ եղած տարբերությունը:Սակայն ավելին անել նրանց չհաջողվեց: 2:1հաշվով հաղթելով «Մոնտպելյե»ն իր ակտիվում գրանցած 38 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական, ու հիմա 5-7-րդ տեղերն է կիսում «Մարսելի ու «Ռենի» հետ:
©2021 Armenian Soccer