Ֆրանսիայի 1-ին լիգայի առաջնությունում ՀՀազգային հավաքականի նախկին խաղացող Միշել Զաքարյանի գլխավորությամբ հանդես եկող «Մոնպելիեն»,որ առաջատարների խմբում էր վերջին 3 տուրերում փոխնեփոխ հաջողությամբ հանդես եկավ ու փոքր ինչ զիջեց դիրքերը: Միշել Տեր –Զաքարյանի ղեկավարած թիմը 13-րդ տուրում սեփական հարկի տակ 1:3 հաշվով զիջեց Ֆրանսիայի 9-ակի և գործող չեմպիոն ՊՍԺ-ին: Հետո արտագնա խաղում 3:2 հաշվով առավելության հասավ «Լանսի» նկատմամբ, բայց 15 –րդ տուրում դարձյալ սայթաքեց ու իր հարկի տալ 0:2 հաշվով տանուլ տվեցին «Մեցին»: Իսկ ահա 16-րդ տուրում հայ մասնագետի թիմը 2:2 հաշվով խաղաց «Բրեստի» հետ:
16 տուրից հետո վաստակած 27 միավորով «Մոնպելիեն» 20թիմերի պայքարում ընթանում է 6 –րդ տեղում: Հերթական`17 –րդ տուրում դեկտմբերի 24-ին Ֆրանսիայի «հայկական» թիմը սեփական հարկի տակ կհյուընկալի առաջնության առաջատար «Լիլին»:
©2020 Armenian Soccer