Ֆրանսիայի բարձրագույն խմբի`լիգայի 1-ի ընթացիկ առաջնության մասնակից, ՀՀազգային հավաքականի նախկին խաղացող Միշել Տեր-Զաքարյանի ղեկավարությամբ հանդես եկող «Մոնտպելյեն» փետրվարի 7-ին վերջապես հաղթահարեց թիմին հետապնդող անհաջողությունների շարքը: Այդ օրը 24-րդ տուրի շրջանակում հայազգի մասնագետ գլխավորած թիմը կարողացավ կոտրել սառույցն ու «Դիժոնի» հետ սեփական հարկի տակ հանդիպումուոմ 4:2 հաշվով հաղթանակ տոնեց: Այս հաղթանակլից հետո «Մոնտպելյեն» վաստակած 32 միավորով «Բորդոյի» հետ 20 թիմների պայքարում բաժանում է 10-11-րդ տեղերը:
Միշել Տեր-Զաքարյանի թիմն այսօր`փետրվարի 10-ին Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/32-րդ փուլի շրջանակում ժամը 17:45-ին արտագնա խաղում մրցելու է «Ստրասբուգի» հետ:
Իսկ Ֆրանսիայի լիգա 1-ի առաջնության հաջորդ`25-րդ տուրում «Մոնտպելյեն» փետրվարի 14-ին մրցակցի հարկի տակ մրցելու է «Մեցի» հետ, որը 35միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:
©2021 Armenian Soccer