Ֆրանսիայի 1-ին լիգային ընթացիկ առաջնությունում հաջող մեկանակարած ՀՀազգային հավաքականի նախկին պաշտպան Միշել Տեր- Զաքարյանի «Մոնտպելյեն» վերջին տուրերում փոխնեփոխ հաջողությամբ է հանդես գալիս ու այդ պատճառով մրցաշարային աղյուսակում վաստակած 27 միավորով նահանջել է 8-րդ հորիզոնական: Հերթական`17-րդ տուրում հայազգի մասնագետի սաները սեփական հարկի տակ հյուրընկալել էին ստուգատեսի առաջատարներից մեկին` «Լիլին»: Մինչև 85-րդ րոպեն հաշիվը հավասար էր`2:2 ու թվում էր Տեր- Զաքարյանի թիմին հաջողվել էր խուսափել պարտությունից, քանի որ խաղի ընթացքում՝ 0:1, 1:2 երկու անգամ հաջողվել էր հաշիվը հավասարվեց, բայց 86-րդ րոպեին բաց թողեցին 3 -րդ գոլը ու զիջեցին 2:3 հաշվով: Այս հաղթանակից հետո «Լիլն» իր ակտիվում գրանցած 36միավորվ հավասարվեց Լիոնի «Օլիմպիկին» ու վերջինիս հետ կիսու մէ 1-2 –րդտեղերմ իսկ 3 –դր տեղում ընթացող ՊՍԺ-ին գերազանցում է 1 միավորով: «Մոնտպելյեն» հաջորդ` 18-րդ տուրում արդեն նոր տարում՝ հունվարի 7-ին կհյուրընկալվի Մարսելի «Օլիմպիկին»:
©2020 Armenian Soccer