Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Հայաստանի ազգային հավաքականի և «Ալաշկերտի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն Մադրիդում ենթարկվել է ծնկի վիրահատության։
Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն և ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսը Մադրիդում հետևում են Դավիդ Յուրչենկոյի վերականգնման գործընթացին: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ կից ներկայացնելով վերջիններիս լուսանկարը:
Հիշեցնենք, որ Յուրչենկոն բաց էր թողել ազգային հավաքականի հանդիպումը Գերմանիայի ընտրանու հետ, ինչպես նաև՝ «Ալաշկերտի» վերջին խաղերը։
©2021 Armenian Soccer