Ղազախստանի պրիմեր լիգայի առաջնության մասնակից «Տարազն», որը նոր մրցաշրջանում հանդես է գալու ՀՀ ազաային հավաքականի նախին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ղեկավարությամբ այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում`Անթալիայում: Փետրվարի 7-ին «Տարազը» Բելեկում իրար ետևից հավաքի առաջին 2 ընկերական հանդիպումներ անցկացրեց ու երկուսում էլ պարտություն կրեց: Մինասյանի սաները նախ առավոտյան 0:1 հաշվով զիջեցին Ռդ 2 –րդ դիվիզոնաի ներկայացուցիչ «Կրասնոդար- 3» -ին, իսկ հետո երեկոյան `օրվա 2-րդ ստուգողական խաղում էլ 0:3 հաշվով ՌԴ ՖԱԼ-ի ընթացիկ առաջնությունում 26 տուրից հետո 22 թիմերի պայքարում 12 –րդ տեղում ընթացող Մոսկվայի «Սպարտակ -2» -ին :
Այս խաղերի ավարտից հետո տված հարցաշարույցում Մինասյանը հայտարարել որ ինքը նպատակ ունի «Տարազի» կազմում ընդգրկել հնարավորինս ավելի շատ տեղի կադրերի:
Տարազը հավաքի հաջորդ հանդիպումուոմ նախատեսում է անցկացնել փետրվարի 13-ին `Վրաստանի բարձրագույն խմբի առաջնության նորեկ Քոբուլեթիի «Շուկուրայի» հետ:
©2021 Armenian Soccer