ՀՀ Պրեմիեր լիգայի առաջնության բրոնզե մեդալակիր Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և բժիշկ Միխայիլ Վարտապետովն ավարտում են համագործակցությունը։ Այս մասին իրազեկում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Ակումբը շնորհակալություն է հայտնում փորձառու մասնագետին ակումբում ծավալած գործունեության, կատարած աշխատանքի, ձեռնարկած ծրագրերի համար և հաջողություն մաղթում ապագայում։
Հավելենք, որ Միխայիլ Վարտապետովը 2019 թվականի հոկտեմբերից զբաղեցնում էր «Ուրարտու» ՖԱ բժշկական գծով փոխտնօրենի պաշտոնը:
©2021 Armenian Soccer