«Նոայի» մամուլի ծառայությունը կայծակնային հարցազրույց է անցկացրելակումբի ՖԱ -ի պաշտպան Միխայիլ Կովալենկոյի հետ.
-Դադարից հետո Բարձրագույն խմբի օրացույցը շատ խիտ է, խաղերն անցկացվում են 3-4 օրը մեկ: Ինչպե՞ս է հաջողվում պահպանել մարզավիճակը և հոգեբանորեն վերականգնվել յուրաքանչյուր ծանր խաղից հետո:
-Լավ է, որ մեզ հաջողվում է հաղթել «տնային» խաղերում, իսկ արտագնա խաղերում ոչ-ոքի խաղալ: Ծանր խաղ ստացվեց «Լոռի»-ի հետ, կարողացանք երկու անգամ հավասարեցնել հաշիվը, դա մեզ որոշակի հոգեբանական վստահություն տվեց, պարտության դեպքում, իհարկե, պատկերն այլ կլիներ… «Ալաշկերտ»-ի հետ խաղում կարողացանք վերջին րոպեներին հաղթանակ կորզել, հույզերն ավելանում են, յուրաքանչյուր խաղից առաջ տրամադրվածությունն է փոխվում, վստահությունը ավելանում է: Մենք տեսնում ենք, որ կարող ենք և պետք է խաղանք ու հաղթենք ամեն խաղում, քանի որ մրցակիցները քիչ թե շատ նույն խաղամակարդակի են…
-Ո՞րն է քո նախընտրած դիրքը՝ հաշվի առնելով, որ հանդես ես եկել ինչպես պաշտպանության կենտրոնում, այնպես էլ՝ եզրում: Նաև, «Նոա»-ի վերջին խաղերի ընթացքում մասնակցում էիր գրոհներին՝ եզրից տեղափոխվելով կենտրոն և հարվածներ կատարում դարպասին…
-Նախընտրում եմ եզրից խաղալ, սիրում եմ միանալ գրոհներին, իսկ ընդհանրապես, ինչպես մարզիչը որոշի…Այո, հանդես գալով եզրում, ավելի շատ կարող ես միանալ գրոհներին, ստեղծագործել, ինչ-որ բան ավելացնել թիմի գրոհներին, նաև՝ ինչու ոչ, հարվածել դարպասին… Մարզումների ժամանակ սա փորձում եմ կատարելագործել, մարզիչն էլ միշտ հորդորում է խաղալ ամբողջ եզրով ու միանալ գրոհներին:
-Ի՞նչ ակնկալիքներ ունես «Շիրակ»-ի հետ առաջիկա արտագնա խաղից՝ հաշվի առնելով, որ ձմեռային դադարից հետո Գյումրիում կայացած խաղը «Նոա»-ի համար ծանր ստացվեց:
-Հենց դա հաշվի առնելով՝ հիմա շատ լուրջ ենք տրամադրվում «Շիրակի» հետ հանդիպմանը: Այս անգամ խաղալու ենք միայն հաղթանակի համար, այլ արդյունքի մասին ընդհանրապես հիմա չենք մտածում: Լիովին պատրաստ ենք այդ հանդիպմանը:
Շնորհակալություն զրույցի համար:
©2020 Armenian Socce