Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում վաղը՝ հոկտեմբերի 21-ին, Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» կընդունի ավստրիական ԼԱՍԿ-ին: Խաղի նախօրեին մեր թիմի գլխավոր մարզիչ Միլան Միլանովիչը պատասխանել է լրագրողների հարցերին․
Արտակ Գրիգորյանի բացը լրացնելու մասին
Նրա բացակայության պայմաններում կխաղա Ռումյան Հովսեփյանը։ Կարծում եմ՝ նա բոլոր անհրաժեշտ որակներն ունի, որ եվրագավաթային խաղերում օգնի թիմին։
Առաջնությունում «Ալաշկերտի» անբարենպաստ դիրքի մասին
Դժվարանում եմ պատասխանել՝ ինչու է թիմն այս դիրքը գրավում, քանի որ վերջերս եմ գլխավորել թիմը։ Իմ գլխավոր նպատակը թիմին այս վիճակից դուրս բերելն է։ Մարզումների ու խաղերի ընթացքում տեսնում եմ, թե թիմն ինչ ներուժ ունի, ինչ որակյալ խաղացողներ։ Պիտի ջանասիրաբար աշխատանքով ձգտենք շտկել առաջնությունում իրավիճակն ու միավորներ վաստակել եվրագավաթներում։
«Ալաշկերտի» հոգեբանական և ֆիզիկական վիճակի մասին
Հոգեբանական առումով աշխատանքներ ունենք անելու, ֆիզիկականում առաջընթաց կա։ Հոգաբանական տեսանկյունից հաղթանակ է պետք, ինչը մթնոլորտը կլավացնի թիմում։ Կփորձենք վաղը հաղթել։
ԼԱՍԿ-ի մասին
Թիմը բավականին մեծ ներուժ ունի։ Լավ եզրային խաղացողներ։ Բավականին ուժեղ մրցակից է։
©2021 Armenian Soccer