Ապրիլի 8-ի դրությամբ 475 հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող 2016թ-ից արգենտինական Բուենոս Այրեսի Ուրական ակումբում հանդես եկող 24–ամյա հարձակվող Նորբերտո Ալեխանդրո Բրիասկո- Բալեկյանը 2018թ մարտի 24-ին նորամուտն է նշել ՀՀ ազգային հավաքականի կազմում: Նա մինչ օրս ՀՀ ընտրանու կազմում 4 խաղ է անցկացրել: Իտալական լրատվամիջոցներից ՝ Calciomercato-ն իրազեկում է, որ արգենտինահայ հարձայվողը հայտնվել է իտալական հայտնի Միլան ակումբի հետաքրքրությունների շրջանակում: Աղբյուրի փոխանցմամբ, միլանյան թիմը շարունակում է փնտրտուքները հարձակվողի դիրքում, քանի որ Զլատան Իբրահիմովիչը մոտ է թիմից հեռանալուն: Tuttosport-ի տեղեկություններով, տրանսֆերային պատուհանի բացվելուն պես հայազգի 24-ամյա հարձակվողը կարող է պայմանագիր կնքել իտալական ակումբի հետ:
«Գործակալս եղել է Իտալիայում ու ԱՄՆ-ում, հիմա կորոնավրուսի տարածման պատճառով ամեն ինչ կանգնել է»,- ասել է ֆուտբոլիստը:
©2020 Armenian Soccer