Վերջին օրերին տարաբնույթ ու զանազան հայտարարություններով հանդես է գալիս Գյումրիի «Շիրակ» ՖԱ-ն , որին ի պատասխան հակադարձում է ՀՖՖ:
Ու ահա այսօր բան հասավ նրան … որ ՀՖՖ նախագահը բաց նամակով դիմել է «Շիրակի» երկրպագույներին, մարզիչներին ու ֆուտբոլիստներին: Սակայն մի՞թե կենդանի շփման, երկխոսության բոլոր հնարավորություններն արդեն լրիվ սպառվել են, որ արդեն իրար դիմում եք նամակներով: Մի՞թե հնարավոր չէ այդքան զանազան հայտարարությունների փոխարեն նստել մի սեղանի շուրջ, մի կողմ դնել սեփական ամբիցիաներն ու ի շահ հայկական ֆուտբոլի շահագրգիռ խոսակցություն ու քննարկում ծավալել ՀՖՖ-ի ու «Շիրակի» ղեկավարությունների միջև և մտահգող հարցերի շուրջ բացխոսության պայմաններում, հանդուրժողական մթնոլորտում համատեղ մտքերի փոխանակում կատարելով ծագած խնդիրներին միահամուռ ուժերով լուծումներ առաջարկել: Թե չէ առճակատումով , իրար չլսելով,չհասկանլով ու իրար փնովելով մենք հեռու չեն գնա, մեր ֆուտբոլին օգուտ չենք տա: Մի մոռացեք նաև, որ շատ շուտով միշտ պատվախնդիր «Շիրակը» եվրոպական ասպարեզում կրկին ներկայացնելու է Հայաստանը:
Գործեք ի շահ հայկական ֆուտբոլի զարգացման:Այսօր հայկական ֆուտբոլը հայտնված անմխիթար վիճակից դուրս բերելու համար պիտի գործել միասնական ու համախմբված և ոչ թե ջլատել եղած բարի ծիլներն ու առողջ ուժերը:
©2020 Armenian Soccer