Armenian Soccer
Armenian Soccer

Մի՞թե ՀՀ փոխչեմպիոն «Նոան» հաղթելու համար մրցավարների օժանդակության կարիք ունի

Հաճախ   խոսակցություններ  են շրջանառվում  ՀՀ առաջնության մրցավարների անաչառության  հարցի շուրջ: Թվում էր վերջին շրջանում այս առումով շտվել է վիճակը,բայց դեռևս     հանդիպում են  խաղեր, որոնցում մրցավարները   ակնհայտորեն  կոպիտ վրիպումներ են թույլ տալիս, որոնք    ի վերջո ազդում են հանդիպման  ելքի վրա:
Նմանօրինակ մի   դրվագ  գրացվեց  մարտի 8-ին  Երևանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած Vbet ՀՀ  պրիմեր լիգայի  8-րդ տուրի հետաձգված   «Նոա» – «Լոռի» հանդիպման ընթացքում:
Այս հանդիպումից 4 օր առաջ`մարտի 4-ին  17-րդ տուրի շրջանակում Վանաձորում տեղի ունեցած  «Լոռի» – «Նոա» մրցամարտում  2:0 հաշվով  հաղթեցին վանաձորցիները: Երևանյան հանդիպմանը   Նոան բնական էր,  որ  ձգտելու էր  ռևանշի: Հիմնականում  հավասար պայքար էր ընթանում, և հանկարծ 30 –րդ րոպեին «Լոռիի» դարպասին  մրցավար   Հենրիկ Նալբանդյանը անտեղի  ու  վիճահարույց  11 մետրանոց  նշանակեց:Այն հստակ իրացրեց  թիմի ռմբարկու  Վլադիմիր Ազարովը ու իր  թիմին  մղեց`1:0: Դա շրջադարձային եղավ խաղում ու ազդեց հանդիպման  հետագա ընթացքի վրա:  Դրանից  հետո հանդիպումը նյարդային  ընթացք ունեցավ: Մրցավարը  խաղի ընթացքում   ընդհանուռ առմամբ ցույց տվեց 10 `դեղին, 1`կարմիր քարտ: 7 դեղին քարտով պատժվեց    «ոռիին», 3-ով` «Նոային»:
Իսկ  90-րդ րոպեին խաղադաշտից  հեռացրեց   այս խաղում 2-րդ դեղին  քարտը ստացած    «Լոռիի»  28 –ամյա  բրազիլացի հարձակվող Կլաուդիր Ժունյոր Մարինիին:
Նոան  օգտվելով այս ամենից ռևանշի հասավ «Լոռիի» նկատմամբ`3:1 հաշվով: Այս հաղթանակից հետո  ՀՀ փոխչեմպիոն 14 խաղում վաստակած 22 միավորով  հավասարվեց և 4-5-րդ տեղերն է կիսում ՀՀ գործող չեմպիոն   «Արարատ-Արմենինայի» հետ: Իր ակտիվում 23 միավոր  գրանցած «Լոռին»   մնացած 3 –րդ հորիզոնականում:

©2021 Armenian Soccer