Երևանի« Արարատ –Արմենիա» ակումբին 2 անգամ ՀՀ չեմպիոնական բարձունք հասցրած ակումբի գլխավոր մարզիչ, ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի և «Արարատ — Արմենիայի» միջև գործող պայմանագիրն արդեն ավարտվել է: Վարդան Մինասյանը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության եզրափայիչ`28-րդ տուրի «Նոայի» (2:0)հետ խաղից հետո այդ մասին հայտարարել էր ինքը մարզիչն ու նաև ասել էր որ հնարավոր է լքի թիմը և որ պայմանագրի երկարաձգման հարցով բանակցություններ են ընթանում: Ըստ այսօր տարածված տեղեկությունների՝ Վանաձորի «Լոռիի» նախկին գլխավոր մարզիչ, իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյան շուտով կգլխավորի Հայաստանի նորընծա չեմպիոն «Արարատ — Արմենիան» ու որ «Լոռիից» ձմռանը հեռացած Դավիդ Կամպանյան արդեն Հայաստանում է:Այս մասին սակայն երևանյան ակումբի մամուլի ծառայությունը դեռևս պաշտոնական որևէ տեղեկություն չի տվել:
©2020 Armenian Soccer