Երեկ ուշ երեկոյան կայացավ UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրը:
Իտալական «Ռոման» հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթել է բուլղարական ԲԿՄԱ-ին։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր այս խաղին:
Այս հաղթանակի շնորհիվ «Ռոման» վաստակել է 13 միավոր և C խմբից դուրս եկել Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչ։ Խմբում երկրորդ տեղը 11 միավորով զբաղեցրել է նորվեգական «Բոդոն», որը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչում։
Ինչպես Մխիթարյանը՝ «Կայրաթի» հայտացուցակից էլ բացակայել է մեր հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Կամո Հովհաննիսյանը: Նրա թիմը հյուրընկալվելիս մրցում էր «Օմոնիայի» հետ։ Հանդիպումն ավարտվել է անարդյունավետ ոչ-ոքի՝ 0:0: «Կայրաթը» 2 միավորով եզրափակել է H խմբի մրցաշարային աղյուսակը: Խմբից Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչ է անցել «Բազելը»՝ իր ակտիվում ունենալով 14 միավոր, իսկ 11 միավոր ունեցող «Քարաբաղը» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչում։
Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստի՝ Հովհաննես Համբարձումյանի «Անորտոսիսն» էլ նախօրեին հյուրընկալվելիս սկզբունքային՝ 2-րդ տեղի համա խաղում մրցել է սերբական «Պարտիզանի» հետ և ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել հանդիպումը։ Ի տարբերություն հավաքականում իր թիմակիցների՝ Համբարձումյանը կիպրոսյան թիմի կազմում մասնակցել է ողջ հանդիպմանը։
Ցավոք, ոչ-ոքին սկզբունքային խաղում շատ քիչ էր «Անորտոսիսի» համար. ընդամենը 2 միավոր կիպրոսցիներին չի բավարարել՝ 2-րդ հորիզոնականով պայքարը Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչում շարունակելու համար։ 8 միավոր վաստակած «Պարտիզանը» 2-րդն է B խմբում, առաջատարն էլ բելգիական «Գենտն» է, որը 13 միավորով գլխավորել աղյուսակն ու դուրս եկել Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչ։
©2021 Armenian Soccer