VBET ՀՊԼ վերջին տուրերում Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտի» ֆուտբոլիստներ Տարոն Ոսկանյանն ու Ալեկսանդր Կարապետյանը վնասվածքներ ստացան:
Ոսկանյանը, ով«Փյունիկի» դեմ հանդիպման առաջին խաղակեսում վնասվածք ստացավ, 2 օր առաջ ոտնաթաթի վիրահատության է ենթարկվել: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ ֆուտբոլիստը նախնական գնահատականով խաղադաշտ կվերադառնա 1-1.5 ամիս անց:
Ինչ վերաբերում է «Նոայի» դեմ խաղի առաջին խաղակեսում վնասվածք ստացած Ալեքսանդր Կարապետյանին, ապա նրա ապաքինման ժամկետների մասին ակումբը տեղեկություններ դեռևս չի հաղորդել: Մեր աղբյուրների համաձայն՝ Կարապետյանի վնասվածքը շատ ավելի լուրջ է ու մոտ 6 ամիս է պահանջվելու՝ վերականգնման համար:
©2022 Armenian Soccer