Armenian Soccer
Armenian Soccer

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՈւՐԱՐԱՏՈՒԻ» ԿԻՊՐՈՍՅԱՆ ՀԱՎԱՔԸ

Երևանի «Ուրարտու» ՖԱ-ի  անձնակազմը փետրվարի 6-ի առավոտյան Երևան-Աթենք-Լառնակա չվերթով մեկնեց Կիպրոս:Ինչպես հայտնում երևայան ակումբի  մամուլի ծառայությունից,  թիմը հանգրվանել է Այիա Նապա քաղաքում, որտեղ կնախապատրաստվի մինչև փետրվարի 19-ը։
Ուսումնամարզական հավաքի ընթացքում պլանավորված է անցկացնել ստուգողական 3 հանդիպում։ Փետրվարի 8-ին «Ուրարտուն» ուժերը կչափի Ռուսաստանի Պրեմիեր-լիգան ներկայացնող «ՈՒֆա»-ի հետ։ Փետրվարի 12-ին մրցակիցը Եկատերինբուրգի «Ուրալն» է, իսկ փետրվարի 17-ին՝ «Տեքստիլշիկը»:
Թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը ուսումնամարզական հավաքի է հրավիրել 26 ֆուտբոլիստի․
ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆԵՐ
Անատոլի Այվազով, Գրիգորի Մաթևոսյան, Արսեն Բեգլարյան։
ՊԱՇՏՊԱՆՆԵՐ
Էդվարդ Կպոդո, Եվգենի Օսիպով, Հրաչյա Գեղամյան, Արսեն Սադոյան, Արսեն Եղիազարյան, Նարեկ Պետրոսյան, Ռոբերտ Դարբինյան, Էբերտ Կարդոսո։
ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ
Հակոբ Հակոբյան, Արամ Բարեղամյան, Արտակ Դաշյան, Յուրիցա Գրգեց, Մարկո Բրտան, Դավիթ Պապիկյան, Պիտեր Մուտումոսի,  Թայմուրազ Տոբոև, Խուան Ասոկար, Ռուբեն Ռամիրես, փորձաշրջան անցնող ֆուտբոլիստ։
ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐ
Կարեն Մելքոնյան, Եվգենի Կոբզար, Էրիկ Պետրոսյան, Սեմյոն Սինյավսկի։

©2020 Armenian Soccer