Armenian Soccer
Armenian Soccer

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԶԱԼԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Հունվարի 9-ին կմեկնարկի կանանց ֆուտզալի բաց առաջնությունը։ Երևանի «Ուրարտուն» այս մրցաշարում հանդես է գալու 3 թիմերով 2 տարիքային խմբում։ Ինչպես իրազեկում են ակումբի լրատվկան ծառայությունից, բարձրագույն խմբում ընդգրկված «Ուրարտու-աղջիկներ-1»-ն առաջնության մեկնարկային խաղում ուժերը կչափի «Ֆուրիա Ուրիշ ֆուտբոլ» թիմի հետ։ Խաղը տեղի կունենա ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ու կմեկնարկի ժամը 17։00-ին։
Մեր աղջիկների մյուս երկու թիմերն էլ հանդես կգան մինչև 15 տարեկանների խմբում։ Հունվարի 10-ին «Ուրարտու-աղջիկներ-2»-ը կմրցի «Արարատ-Արմենիա-աղջիկներ-2»-ի հետ։ Խաղը կմեկնարկի  ժամը 13:00-ին։ իսկ «Ուրարտու-աղջիկներ-3»-ը բաց կթողնի առաջին տուրը։

©2021 Armenian Soccer