Armenian Soccer
Armenian Soccer

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ի ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ

Մրցաշրջանի 2-րդ հատվածին լրջորեն պատրաստվում է նաև «Ուրարտու-2»-ը։ Արամ Հակոբյանի գլխավորած թիմը փետրվարի 10-20-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի սեփական մարզաբազայում:  Այս մասին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Այս ընթացքում տղաները 5 օր կաշխատեն օրական երկու մարզում ձևաչափով: Հավաքի ընթացքում նախատեսված է մեկ ստուգողական հանդիպում անցկացնել (փետրվարի 14):
Մեզ հետ զրույցում թիմի գլխավոր մարզիչ Արամ Հակոբյանը որոշ մանրամասներ ներկայացրեց․
«Նախևառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբին՝ ընձեռած հնարավորության համար: Նման հավաքներն իհարկե օգնում են թիմին՝ բարելավելու ֆիզիկական կարողությունները, ինչպես նաև սա մեծ հնարավորություն է թե՛ հոգեբանական և թե՛ ֆունկցիոնալության տեսանկյունից ավելի պատրաստված մոտենալու առաջնության երկրորդ հատվածին»:
«Այս մարզումները առիթ են նաև տղաներին համախմբելու համար, հատկապես հիմա, երբ թիմում ունենք փոփոխություններ ու նորեկներ հենց ակադեմիայից, իսկ նրանց այս ժամանակը պետք է՝ թիմին ու խաղընկերներին լիարժեքորեն հասկանալու համար»,-ավելացրեց 40-ամյա մասնագետը:
Հավելենք, որ ՀՀ 1-ին  խմբի առաջնությունը վերսկսում է փետրվարի 28-ին: «Ուրարտու-2»-առաջին մրցակիցը կլինի «Մասիս» ՖԱ-ը:

©2020 Armenian Soccer