Armenian Soccer
Armenian Soccer

Մեկնարկեց ՈՒԵՖԱ/ՀՖՖ A կարգի արտոնագրի հերթական դասընթացը

Նոյեմբերի 17-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ Ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեց ՈՒԵՖԱ/ՀՖՖ մարզչական A կարգի արտոնագրի հերթական դասընթացը: Ինչպես ՀՖՖ մամուլի ծառայությունից հայտնեց, որ  այն բաղկացած է մի քանի մոդուլներից, որոնք պետք է իրականացվեն 6 ամսվա ընթացքում։ Դասընթացին մասնակցում են 13 ուսանողներ։
ՀՖՖ A կարգի արտոնագրի դասընթացը  տալիս է համապարփակ գիտելիքներ, ընձեռում է հնարավորություն մարզելու պրոֆեսիոնալ ֆուտբոլային թիմեր:
Դասընթացի ողջ ընթացքում ՀՖՖ հրահանգիչները կանցկացնեն տեսական և գործնական պարապմունքներ, կայցելեն դասընթացի մասնակիցներին և կգնահատեն նրանց աշխատանքը թիմերում:
Գնահատումը կատարվելու է ինչպես տեսական և գործնական քննությունների արդյունքների հանրագումարով, այնպես էլ գնահատվելու է դասընթացի ընթացքում ուսանողի վարքագիծն ու ակտիվությունը։

©2020 Armenian Soccer