Մարզչական C կարգի դիպլոմի դասընթացի ավարտից հետո մեկնարկեց նաև մարզչական B կարգի արտոնագրի դասընթացը: Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից, 32 մասնակից, որոնց թվում՝ նաև 9 կին մի քանի օր շարունակ դասախոսություններ կլսեն ֆուտբոլային ամենատարբեր թեմաներով, որից հետո կհանձնեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական քննություններ: Դասընթացի ղեկավարը ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն է, իսկ մասնակիցների մեջ են նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանը, Վահագն Մինասյանը և Արթուր Եդիգարյանը, որոնք կարևորում են մարզչական նոր գիտելիքների ձեռքբերումը և բարձր են գնահատում դասընթացի մակարդակը:
©2020 Armenian Soccer