Armenian Soccer
Armenian Soccer

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ARMENIAN QUARANTINE CUP -Ը

Հայկական ակումբները առաջիկայում հանդես կգան նոր մրցաշարում։ Ակումբների նախաձեռնությամբ “FIFA 20” պլատֆորմի վրա կազմակերպվել է կիբերֆուտբոլի մրցաշար, որին մասնակցելու են հայկական ակումբների ֆուտբոլիստները։
Բարձրագույն և 1-ին խմբի առաջնությունների թվով 16 ակումբների 1-ական ֆուտբոլիստներ պայքարելու են լավագույնի կոչման համար։
ՀՀբարձրագույն խմբի  առաջանության ներկայացուցիչ Երևանի «Ուրարտուն» ներկայացնելու է Սեմյոն Սինյավսկին։
Արդեն կայացել է մրցաշարի վիճակահանությունը։ «Ուրարտուն» հայտնվել է  D  խմբում։ Մրցակիցներն են «Շիրակը», «Լոռին» և «Դիլիջանը»։
Ստորև ներկայացնում ենք մյուս խմբերը՝
A Խումբ՝
«Վան», «Գանձասար-Կապան», «Մասիս», «Արագած»:
B խումբ՝
«Լոկոմոտիվ», «Նոա», ԲԿՄԱ, «Վեստ Արմենիա»:
C խումբ
«Տորպեդո», «Փյունիկ», «Արարատ-Արմենիա», «Ալաշկերտ»
D խումբ
«ՈՒՐԱՐՏՈՒ», «Շիրակ», «Լոռի», «Դիլիջան»։
Մրցաշարը կմեկնարկի մայիսի 22-ից, բոլոր հանդիպումները կհեռարձակվեն “Urish Football” յութուբյան ալիքով:

©2020 Armenian Soccer