Armenian Soccer
Armenian Soccer

Մեկնարկել է «Փյունիկ» — «Սլովան» հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

Փյունիկ սլովան

 

Սեպտեմբերի 15-ին, Կոնֆերենցիաների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության խմբային փուլի խաղում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Սլովակիայի չեմպիոն «Սլովանին» (Բրատիսլավա)։

 

Խաղը կսկսվի ժամը 20:45-ին։

 

Խաղի տոմսերի առցանց վաճառքն արդեն մեկնարկել է. տոմսերն օնլայն կարող եք ձեռք բերել այս հղմամբ։

 

Տոմսերը կարող եք գնել նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից՝ սեպտեմբերի 11-ից սկսած, ժամը 11:00-ից։ Տոմսարկղերը կաշխատեն մինչև 19:00-ն։

 

Նշենք, որ 1 անձը կարող է ձեռք բերել 5 տոմսից ոչ ավելի։

 

Տոմսերի գները հետևյալն են՝

 

Արևմտյան տրիբունա` 3000 դրամ

 

Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ

 

Հյուսիսային և հարավային տրիբունա՝ 500 դրամ։

 

©2022 Armenian Soccer