Armenian Soccer
Armenian Soccer

ՄԵԾԱԹԻՎ ԼԵԳԻՈՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԹԻՄՈՒՄ ԴԵՌ ՈՐԱԿՅԱԼ ԽԱՂԻ ԵՐԱՇԽԻՔ ՉԷ

Վանաձորի  ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում Հհ պրիմեր լիգային 17 –րդ տուրի 1 –ին առաջին խաղում  «Լոռին հյուրընկալելե էր  ՀՀ փոխչեմպիոն, գավաթակիր, ու  սուպերգավաթակիր Երևանի «Նոային: Վերջինիս կազմում հայտավորված 30  ֆուտբոլիստներից  22-ը լեգիոնականներ են, 8-ը`հայաստանցի:   Բայց  մեծաթիվ   լեգիոներականների առկայությունը   մեխանիկորեն դեռ չի երաշխավորում, ոչ  որակյալ խաղ ու  ոչ հեշտ  հաղթանակներ: Վկան «Լոռիի հետ  «Նոայի»   վանաձորյան հանդիպումը: «Լոռի ՖԱ»-ն  2 անպատասխան գնդակ ուղարկեց «Նոայի» դարպասն  ու 2:0 հաշվով հաղթանակ տոնելով  իր   ակտիվում գրանցած 23միավորով բարձրացավ 3 -րդ հորիզոնական:   Խաղի 12 –րդ րոպեին    հաշվը բացեց սերբ հաձակվող Նիկոլա Տրիպտովիչ, իսկ մրցավարի ավելացարծ ժամանակում`90+2 –րդ րոպեին հաշիվը կրկնապատեց Ղուկաս  Պողոսյանը:   Իսրայելցի  մասնագետ Ալբերտ  Սոլոմոնովի ղեկավարությամբ   հանդես եկող Վանաձորի թիմը  «Ալաշկերտից»   կրած   2 անընդմեջ պարտությունից  հետո,  վերջապես կարողացավ հաղթանակ տանել: Հավելենք, որ «Լոռիում»  ՀՀ  առաջնության  2-րդ հատվածում հայտավորած 23 ֆուտբոլստներից  միայն 7-ն են հայաստանցի, 17-ը` լեգիոներական:

©2021 Armenian Soccer