Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում Հհ պրիմեր լիգային 17 –րդ տուրի 1 –ին առաջին խաղում «Լոռին հյուրընկալելե էր ՀՀ փոխչեմպիոն, գավաթակիր, ու սուպերգավաթակիր Երևանի «Նոային: Վերջինիս կազմում հայտավորված 30 ֆուտբոլիստներից 22-ը լեգիոնականներ են, 8-ը`հայաստանցի: Բայց մեծաթիվ լեգիոներականների առկայությունը մեխանիկորեն դեռ չի երաշխավորում, ոչ որակյալ խաղ ու ոչ հեշտ հաղթանակներ: Վկան «Լոռիի հետ «Նոայի» վանաձորյան հանդիպումը: «Լոռի ՖԱ»-ն 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Նոայի» դարպասն ու 2:0 հաշվով հաղթանակ տոնելով իր ակտիվում գրանցած 23միավորով բարձրացավ 3 -րդ հորիզոնական: Խաղի 12 –րդ րոպեին հաշվը բացեց սերբ հաձակվող Նիկոլա Տրիպտովիչ, իսկ մրցավարի ավելացարծ ժամանակում`90+2 –րդ րոպեին հաշիվը կրկնապատեց Ղուկաս Պողոսյանը: Իսրայելցի մասնագետ Ալբերտ Սոլոմոնովի ղեկավարությամբ հանդես եկող Վանաձորի թիմը «Ալաշկերտից» կրած 2 անընդմեջ պարտությունից հետո, վերջապես կարողացավ հաղթանակ տանել: Հավելենք, որ «Լոռիում» ՀՀ առաջնության 2-րդ հատվածում հայտավորած 23 ֆուտբոլստներից միայն 7-ն են հայաստանցի, 17-ը` լեգիոներական:
©2021 Armenian Soccer