«Նոայի» լավագույն ռմբարկու Մաքսիմ Մայրովիչը տեղափոխվել է «Ուրարտու», հայտնում է վերջինիս մամուլի ծառայությունը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» պայմանագիր է ստորագրել 26-ամյա ռուս հարձակվող Մաքսիմ Մայրովիչի հետ։ Մայրովիչն առաջին անգամ Հայաստանում սկսեց հանդես գալ 2019-ին՝ համալրելով «Նոայի» կազմը, որն այդ տարի դարձավ Հայաստանի գավաթակիր և փոխչեմպիոն: 2021-ի սկզբին նա տեղափոխվեց ռուսական «Ակրոն», իսկ աշնանը կրկին վերադարձավ «Նոա»:
«Նոայի» կազմում անցկացրած 69 խաղում նա խփել է 25 գոլ, կատարել 10 արդյունավետ փոխանցում՝ այսպիսով դառնալով «Նոայի» պատմության լավագույն ռմբարկուն: Ֆուտբոլիստն անցած մրցաշրջանում կրկին «Նոա»-ի ռմբարկուն էր` խփած 9-ը գոլով և 3 գոլային փոխանցումով։
Հավելենք, որ Մայրովիչը «Ուրարտուում» հանդես կգա 15 համարի մարզաշապիկով»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։
©2022 Armenian Soccer