Չնայած կորոնավիրուսային համաշխարհային համավարակին շարունակմանը, Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունը չի ընդհատվում:
Մայիսի 8-ին մեկնարկեց 8-րդ տուրը: Տուրի կենտրոնական խաղում Սլուցկում մրցեցին մրցաշարային աղյուսակը գլխավորող «Սլուցկն» ու 4 –րդ հորիզոնականը զբաղեցնող ընթացիկ առաջնության հայտնություն դարձած Մինսկի «Էներգետիկ-ԲԳՈՒ» -ին:Հիշեցնենք ,որ վերջինիս կազմում հանդես է գալիս ՀՀ ազգային հավաքականի թեկնածու , 22-ամյա կիսապաշտպան Հայկ Մախսուդյանը: Վերջինս այս խաղում ընդգրկված էր իր թիմի մեկնարկային կազմում, բայց 26 –րդ և 71-րդ րոպեներին դեղին քարտերի արժանացավ ու հեռացվեց խաղադաշտից: Նկատենք, որ հայազգի ֆուտբոլիստը ընթացիկ առաջնությունում արդեն 2-րդ անգամ էր հեռացվում խաղադաշտում: Նա ապրիլի 5-ին 4-րդ տուրում «Մինսկի» հետ խաղում էլ Մախսուդյանը կրկին 2 դեղին քարտ էր ստացել ու հեռացվել էր խաղադաշտից:
Իսկ երեկվա արտագնա խաղում «հայկական» թիմը 2:1 հաշվով պարտության մատնեց մրցշարի միանձնյա առաջատար «Սլուցկիին»: Մինսկի թիմին հաղթանակ պարգևեցին 17-րդ և 28 –րդ րոպեներին 11 մետրանոցներից խփած 22-ամյա ուզբեկստանցի հարձակվող Յասուրբեկ Յախշիբոևի 2 գոլորը:Նա ի դեպ , խփած 6 գոլով հիմա գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը:
Այս հաղթանակից հետո «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ին իր ակտիվում գրանցած 15 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական: Իսկ «Սլուցկը» չնայած պարտությանը վաստակած 16 միավորով առայժմ պահպանեց առաջատարի իր դիրքերը:
Մախսուդյանը 1 խաղով որակազրկման պատճառով ստիպված կլինի բաց թողնել հաջորդ՝ 9-րդ տուրում մայիսի 16-ին տեղի ունենալիք Բրեստի «Դինամոյի» հետ խաղը:
©2020 Armenian Soccer