Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, 1 ամսով որակազրկվել է «Կայրաթի» դեմ խաղում երկրպագուներին ցույց տված անհարգալից ժեստի համար:
Դիսցիպլինար կոմիտեի որոշումը հրապարակելուց հետո Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Ազամատ Այտխոժինը մեկնաբանել է հայ ֆուտբոլիստի որակազրկումը.
«Բարսեղյանին նվազագույն որակազրկում են տվել: Նա միջնամատ էր ցույց տվել տրիբունաներին, ինչը տգեղ է ու անկուլտուրական: 2020 թվականի հոկտեմբերին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ժամանակ Բարսեղյանը, Ղազախստանի առաջնության խաղերից մեկում գոլ խփելուց հետո ռազմական ժեստ ցույց տվեց: Մեզ անգամ գրություն եկավ այդ առիթով:
Բարսեղյանը հակված է սադրանքի, նրանից ագրեսիա է հորդում»,- ասել է Ազամատ Այտխոժինը:
©2021 Armenian Soccer