Ինչպես արդեն հայտնել էինք, ըստ գործող մրցակարգի Ղազախստանի սուպերգավաթը նվաճելու համար պայքարում են 2020թ Ղազախաստանի պրիմեր լիգայի առաջնությունում 1-4-րդ տեղերը գրաված` երկրի չեմպիոն` Ալմաթիի «Կայրաթը», փոխչեմպիոն`ՙԿուստանայի «Տոբոլը», բրոնզե մեդալակիր «Աստանան» ու 4–րդ հորիզոնականը զբաղեցրած Կարագանդայի «Շախտյորը»: Ուշագրավ է թերևս այն, որ այս բոլոր 4 թիմերն էլ «հայկական» են:
Արդեն հայտնել ենք, որ մարտի 2-ին Ղազախստանի Թուրքեստանի մարզի Թուրքեստան քաղաքի «Туркестан-Арена» նորակառույց մարզադաշտում կայացած սուպեչգավթի կիսաեզրափակչի 1 –ին խաղում 2020թ Ղազախստսանի առաջնությունում 3-րդ տեղը գրաված «Աստանան» 2:0 հաշվով հաղթեց 4 –րդ հորիզոնականը զբաղեցրած Կարագանդայի «Շախտյորին»և մտավ եզարափակիչ: « Աստանայի» կազմում 2-րդ գոլի հեղինակը ՀՀ ազգային հավաքականի խաղացող Տիգրան Բարսեղյանն էր: Այս խաղում «Աստանայի» կազմում այս խաղում պաշտոնական նորմուտը նշեց Հհ ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոնյանը: Ինչ վերաբերում է «Շախտյորին» ,ապա այս թիմի գլխավոր մարզչի 1-ին օգնականը է երևանցի մասնագետ Ստեփայն Դեմիրճյանն, իսկ թիմի կազմում էլ լույթ են ունենում Ղազախստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Գևորգ Նաջարյանն ու թիմի, նորեկ ՀՀ ազգային հավաքականի, 25-ամյա կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն:
Մարտի 3-ին կայացավ սուպերգավաթի կիսաեզրափակչի 2 –րդ հանդիպումմ որտեղ մրցեցին երկերի գործող չեմպիոն Ալմաթիի «Կայրաթն» ու փոխչեմպիոն Կուստանայի «Տոբոլը»: Խաղն ավարտվեց 3:3հաշվով: Հետխաղյա 11 մետրանոցների իրացումից հետո 4:2 հաշվով հաղթանակ տոնեց հայազգի մարզիչ Գրիգորի Բաբայանի ղեկավարությամբ հանդես եկող «Տոբոլն» ,որն մարտի 6 –ին եզրափակչում գլխավոր մրացնակը կվիճարկի երկրի առաջնության բրոնզե մեդալակիր «Աստանայի» հետ: Նկատենք, որ 11 մետրանոցների իրացման ժամանակ «Կայրաթի կազմում 2020թ չեմպիոնի տիտղոսը նվաճած ՀՀ ազգային ընտրանու խաղացող Կամո Հովհաննիսյանի հարվածը հանդիպման հերոսկ Տոբոլի դարպասապահ Ալեքսանդր Մոկինը որսաց:
Մարտի 5-ին 3 -4րդ տեղերի համար կմրցվեճում կհանդիպեն «Կայրաթն» ու «Շախտյորը»:
©2021 Armenian Soccer