Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքներով Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության մայիս ամսվա լավագույն գոլ է ճանաչվել ՀՀազգային հավաքականի կիսապաշտպան, Գրոդնոյի «Նեմանի» կազմում ելույթ ունեցող Գեղամ Ղադիմյանի մայիսի 9-ին 8 –րդ տուրում Բրեստի «Ռուխի» դարպասին՝ 68-րդ րոպեին խփած արտակարգ գեղեցիկ գոլը: Ուշագրավ է, որ այդ խաղում «Նեմանը» սեփական հարկի տակ՝ Գրոդնոյում 2:4 հաշվով պարտվեց մրցակցին:
Նկատենք, որ Գրոդնոյի թիմի կազմում արդյունավետ խաղ ցուցադրող մ ասնակցած խաղում 7 գոլ հեղինակած ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպանը այժմ գլխավորում է Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը: Հավելենք նաև որ նրա ծառայություններով հետաքրքրված են ՌԴ մի շարք առաջատար ակումբներ:
©2020 Armenian Soccer