Օգոստոսի 1-ին Գրոդնոյում 2711 հանդիսականների ներկայությամբ տեղի ունեցավ Բելառուսի բարձրագույն խմբի 20-րդ տուրում կենտրոնական հանդիպումը: Այստեղ մրցեցին մրցաշարային աղյուսակի հարևաններ 3-րդ և 4-րդ տեղերում ընթացող «Նեման» ու երկրի 8-ակի չեմպիոն Մինսկի «Դինամոն»: Սկզբունքային մրցամարտում ծավարվեց լարված, հավասար ու դիտարժան պայքար:Հանդիպման ելքը վճռեց 48-րդ րոպեին տանտերերի 29-ամյա սերբ պաշտպան Դանիել Ստոյկովիչը: Կրկին հանդիպման ամենաակտիվ ֆուտբոլիստներից մեկը ՀՀազգային հավաքականի անդամ, հարձակողական ոճի կիսապաշտպան, 27-ամյա Գեղամ Ղադիմյանն, ով առջևի գծում միշտ լարվածության մեջ էր պահում «Դինամոյի» պաշտպաններին: 70-րդ րոպեի Ղադիմյանը փոխարինվեց: Իր անպարտելի հանդիպիպումների շարքը շարունակող «հայկական» թիմը`«Նեմանը» վաստակած միավորներով հավասարվեց երկրի բազմակի չեմպիոն ԲԱՏԷ-ին; Հիմա 37-ական միավորով այս երկու թիմերը բաժանում են 2-3 –րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 20 խաղից հետո վաստակած 40 միավորով գլխավորում է Սոլիգորսկի «Շախտյորը: «Նեմանն» ու ԲԱՏԷ-ն «հանքափորների» թիմից 1 խաղ պակաս են անցկացրել:
Ղադիմյանի թիմը հաջորդ `21-րդ տուրում օգոստոսի 8-ին կհյուրընկալվի ընթացիկ առաջնության հայտնություն Մինսկի «Էներգետիկ- ԲԳՈՒ»-ին, որի կազմում հանդես է գալիս ՀՀազգային հավաքականի թեկնածու, 22 –ամյա կիսապաշտպան Հայկ Մուսախանյանը:Իսկ մինչ այս այսօր`օգտոստսոի 2-ին մրցաշարային աղյուսակում 6 –րդտեղում ընթացող Մուսախանյանի թիմը 20 –րդ տուրի շրջանակում արտգնա խաղում կմրցի «Գորոդեայի» հետ:
©2020 Armenian Soccer