Armenian Soccer
Armenian Soccer

Ղադիմյանի դուբլն էլ չփրկեց «Նեմանին» պարտությունից

Մայիսի 9-ին Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության 8 –րդ  տուրի շրջանակում  Գրոդնոյում տեղի «Նեմանը» 314հանդիսականների ներկայությամբ հյուրընկալել էր մրցաշարային աղյուսակի իր մերձակա հարևան Բրեստի «Ռուխին»: Խաղասկիզբը շատ անհաջող դասավորվեց տանտերերի համար, որոնց կազմում հանդես է գալիս ՀՀ ազգային հավաքականի խաղացող  Գեղամ Ղադիմյանը:Արդեն  15-րդ րոպեին  հյուրերը հաղթում էին 2:0 հաշվով:  2 –րդ խաղակեսում էլ «Նեմանին» չհաջողվեց կարգավերել իր խաղն  ու նրանք ևս 2 գոլ  բաց թողեցին, չնայած,որ  86 -րդ րոպեից հյուրերը մնացել էին   10 հոգով: Նեմանի կազմում իր արդյունավետ խաղով կրկին  փայլեց Գեղամ Ղադիմյանը:Նա դուբլի հեղինակ դարձավ, աչքի ընկնելով՝ 68 -րդ և 90 +1 -րդ րոպեներին, սակայն նար խփած ֆանտասիկ գեղեցիկ գոլերն  էլ նրա թիմին չփրկեցին  պարտությունից՝2:4: Նկատենք, որ նախորդ՝ 7 –րդ տուրում էլ  մայիսի 3-ին   Ղադիմյանը  դարձյալ գոլ էր հեղինակել,  սակայն նրա թիմը 1:3 հաշվով  արտագնա խաղում  բորիսովոյում տանուլ   էր  տվել  երկրի 15-ակի   չեմպիոն ԲԱՏԷ-ին:

ՀՀ ազգային հավաքականի խաղացողը  մասնակցել է իր թիմի բոլոր 9 հանդիպումներին, և դարձել է 6 գոլի հեղինակ: Նա այժմ  հավասարվեց առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը  խփած նույնքան  գոլով  գլխավորող   Մինսկի «Էներգետիկ-ԲԳՈՒ» -ի ուզբեկ հարձակվող Յասուրբեկ  Յախշոբիևին:

Իսկ ահա «Ռուխն»   տոնած  հերթական  հաղթանակից հետո վաստակած  12միավորով բարձրացավ 6-րդ տեղը:   «Նեմանը» 16 թիմերի պայքարում  իր ակտիվում գրանցած  8 միավորով  մնաց  14-րդ տեղը:

Ղադիմյանը թիմը հաջորդ՝ 9 –րդ տուրում  մայիսի  15-ին  արտագնա խաղում  մրցելու է  «Մինսկի» հետ:

©2020 Armenian Soccer