Մայիսի 9-ին Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության 8 –րդ տուրի շրջանակում Գրոդնոյում տեղի «Նեմանը» 314հանդիսականների ներկայությամբ հյուրընկալել էր մրցաշարային աղյուսակի իր մերձակա հարևան Բրեստի «Ռուխին»: Խաղասկիզբը շատ անհաջող դասավորվեց տանտերերի համար, որոնց կազմում հանդես է գալիս ՀՀ ազգային հավաքականի խաղացող Գեղամ Ղադիմյանը:Արդեն 15-րդ րոպեին հյուրերը հաղթում էին 2:0 հաշվով: 2 –րդ խաղակեսում էլ «Նեմանին» չհաջողվեց կարգավերել իր խաղն ու նրանք ևս 2 գոլ բաց թողեցին, չնայած,որ 86 -րդ րոպեից հյուրերը մնացել էին 10 հոգով: Նեմանի կազմում իր արդյունավետ խաղով կրկին փայլեց Գեղամ Ղադիմյանը:Նա դուբլի հեղինակ դարձավ, աչքի ընկնելով՝ 68 -րդ և 90 +1 -րդ րոպեներին, սակայն նար խփած ֆանտասիկ գեղեցիկ գոլերն էլ նրա թիմին չփրկեցին պարտությունից՝2:4: Նկատենք, որ նախորդ՝ 7 –րդ տուրում էլ մայիսի 3-ին Ղադիմյանը դարձյալ գոլ էր հեղինակել, սակայն նրա թիմը 1:3 հաշվով արտագնա խաղում բորիսովոյում տանուլ էր տվել երկրի 15-ակի չեմպիոն ԲԱՏԷ-ին:
ՀՀ ազգային հավաքականի խաղացողը մասնակցել է իր թիմի բոլոր 9 հանդիպումներին, և դարձել է 6 գոլի հեղինակ: Նա այժմ հավասարվեց առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը խփած նույնքան գոլով գլխավորող Մինսկի «Էներգետիկ-ԲԳՈՒ» -ի ուզբեկ հարձակվող Յասուրբեկ Յախշոբիևին:
Իսկ ահա «Ռուխն» տոնած հերթական հաղթանակից հետո վաստակած 12միավորով բարձրացավ 6-րդ տեղը: «Նեմանը» 16 թիմերի պայքարում իր ակտիվում գրանցած 8 միավորով մնաց 14-րդ տեղը:
Ղադիմյանը թիմը հաջորդ՝ 9 –րդ տուրում մայիսի 15-ին արտագնա խաղում մրցելու է «Մինսկի» հետ:
©2020 Armenian Soccer