Armenian Soccer
Armenian Soccer

Ղադիմյանի գոլային փոխանցումը 5–րդ անընդմեջ հաղթանակը պարգևեց «Նեմանին»

Բելառուսի բարձրագույն առաջնությունում շարունակում է վերելքով հանդես գալ  մրցաշարի մասնակից «հայկական ակումբներից մեկը՝ Գորդնոյի «Նեմանն», որի կազմում   արդյունավետ խաղ  է ցուցադրում  ակումբի առանցքային խաղացողներից մեկը դարձած ՀՀազգային հավաքականի կիսապաշտպան Գեղամ Ղադիմյանը:  «Սլուցկի» հետ  14-րդ տուրի 353հանդիսականների ներկայությամբ տեղի ունեցած արտագնա խաղում հենց նրա գոլային փոխանցման շնորհիվ   էլ  30-րդ րոպեին   Պավել Զաբելինը  գրավեց  տանտերերի դարպասն, որն էլ նրա   թիմին 5-րդ անընդմեջ հաղթանակը պարգևեց:  Ուշագրավ է , որ տանտերերը խաղն ավարտեցին 9խաղացողով, քանի որ 84-րդև 85 –րդ  րոպեներին   այս խաղում  2 –ական դեղին քարտ ստացան ու խաղադաշտից հեռացվեցին նախ  ռուսաստանցի պաշտպան Ռոման  Կրիվուլկինն ,ապա նաև 29-ամյակիսպաշտպան Յուրի Կոզլովը:Իսկ  խաղի ավարտից հետո էլ կարմիր քարտի  արժանացավ «Սլուցկի» ևս մեկ խաղացող՝ ռուսաստանցի  24-ամյա կիսապաշտպան Մարատ Բուրաևը:Տեղին է  նշել, որ նյարդային ու անհաշտ պայքարում ընթացած խաղում   մրցավարը 10 դեղին (5-ական յուրաքանչյուր թիմին)   ու 3 կարմիր քարտ ցույց տվեց: Նկատենեք, որ 81 –րդ րոպեին Ղադիմյանը տակտիկական նկատառումներով փոխարինվեց: Այս հաղթանակից հետո «Նեմանն» իր ակտիվում գրանցած 23 միավորով ժամանակավորապես բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3 –րդ հորիզոնական: Ղադիմյանի թիմը հաջորդ՝ 15 –րդ տուրի հունիսի 27-ին իր հարկի տակ կհյուրընկալի երկրի գործող չեմպիոն Բրեստի «Դինամոյին»:

©2020 Armenian Soccer