Բելառուսն այն եզակի երկրներից է , ուր կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում այս օրերին շարունակվում է երկրի բրաձագույն խմբի առաջնությունը: Ստուագտեսի 4 –րդ տուրը սկսվեց ապրիլի 10-ին Գրոնդնոյում կայացած «Նեման» — «Բելշինա» մրցամարտով: Հանդիպման ընթացքին հետևում էր 253 հանդիսական: Խաղի 42-րդ րոպեին տանտերերին տուգանայից կատարած հրաշալի և դիպուկ հարվածով հաշվի մեջ «Նեմանին» առաջ մղեց ՀՀ ազգային հավաքականի թեկնածու, թիմի նորեկ, 27-ամյա կիսապաշտպան Գեղամ Ղադիմյանը: Սա հայ ֆուտբոլիստի խփած արդեն 2 –րդ գոլ էր Բելառուսի առաջնությունում: 2-րդ տուրում Գեղամը աչքի էր ընկել նաև մարտի 29-ին 2:0 հաշվով ավարտված «Վիտեբսկի» հետ խաղում, նա 51 –րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվն ու Բելառուսի առաջնությունում խփած իր գոլերի հաշիվը:Ղադիմյանը մասնակցել է իր թիմի բոլոր 4 հանդիպումներին ու այդ ընթացքում խաղադաշտում եղել է 327րոպե:
Ինչ վերաբերվում է մինչև երեկ , նախորդ 3 տուրերում պարտություններ կրած, ու մրցաշարային աղյուսակը եզրափակող «Բելշինայի» հետ մրցավեճին, ապա այն ավարտվեց 1:1 հաշվով: Հյուրերեին 59-րդ րոպեին հաջողվեց վեարկանգնել հաշվի հավասարկշռությունն, որն էլ օգնեց նրանց առաջնությունում առաջին միավոր վաստակել:Սակայն դա էլ բավարար չեղավ «Բելշինային» վեր բարձրանալ վերջին՝ 16 –րդ տեղից: Ղադիմյանի «Նեմանն» իր կատիվում գրանցած 5 միավորով առայժմ ընթանում է 8-րդ տեղում:
Այսօր ՝ապրիլի 11-ին 4-րդ տուրի շրջանակում ստուգատեսի միանձնյա առաջատար ՝ 3 խաղում 9 միավոր վաստկած Հայկ Մուսախանյանի թիմը՝ «Էներգետիկ ԲԳՈՒ»-ն արտագնա խաղում Ժոդինոյում կմրցի տեղի«Տորպեդո –Բելազ»ի հետ:
Հաջորդ՝ 5 –րդ տուրում ապրիլի 16-ին Ղադիմյանի թիմը կհյուրընկալվի երկրի 8 –ակի չեմպիոն Մինսկի «Դինամոյին»:
©2020 Armenian Soccer