Ռուսական լրատվամիջոցները Բելառուսի շարունակվող առաջնությունում առաձնացրել են 7 լավագույն ֆուտբոլիստների , ովքեր կորոնվիրուսի համավարակի ավարտից հետո կարող են հանգիստ իրենց կարիերան շարունակել Ռուսաստանի պրիմեր լիգայում:
Նրանց թվում է «Փյունիկի» ակումբի սան, ՀՀազգային հավաքականի թեկնածու, Գրոդնոյի «Նեմանի» 27 –ամյա ունիվերսալ հարձակվող Գեղամ Ղադիմյանը: Ներկայումս 200հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող հայ ֆուտբոլիստը մարտից ելույթ է ունենում Գրոդոյի «Նեմանի» կազմում ու միանգամից բոլորին զարմացրեց իր հզոր և ճշգրիտ հարվածներով, և ցանկացած տարածությունից կատարած հարվածներով: Ու ամենևին էլ պատահական չէ,որ Բելառուսի առաջնությունում անցկացված 4 խաղում խփած նրա 2գոլերը այդ տուրերի խփված լավագույն գոլերի շարքին են դասվել:
Առաջնության առաջին 2 տուրերում Ղադիմյանը 9 վտանգավոր հարված է կատարել մրցակիցների դարպասին: Բացի դրանից նա հասցնում է մեծ ծավալի սևագործ աշխատանք կատարել: Այս ամենը նրան ՌԴ-ի պրիմեր լիգայի ցանկացած միջին կարգի ակումբի համար իսկական անհարժեշտ ու հրաշալի գտածո է դարձնում:
ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
©2020 Armenian Soccer