Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի ՀՀ բարձրագույն և 1-ին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից:
Իրազեկել էինք նաև, որ «Լոռի» ՖԱ ամբողջ անձնանազմի՝ COVID19 թեստերի արդյունքները բացասական էին: Ապրիլի 22-ին նաև ախտահանվել է Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան և որ ապրիլի 23-ից վերսկսում են մարզումները։
Սակայն, ինչպես քիչ առաջ տեղեկացրին վանաձորյան ակումբի լրատվական ծառայությունից, տեղացող առատ ձյան պատճառով «Լոռու» այսօրվա մարզումները չեղարկվեցին։ Վանաձորի թիմի ֆուտբոլիստները անհամբեր սպասում են խաղադաշտ վերադարձին:
©2020 Armenian Soccer