Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ-ն 1 տարով որակազրկեց Աշտարակի «Արագածի» գլխավոր մարզիչ Յուրի Օկուլին

Մարտի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:   Քննարկված   հարցերից մեկը վերաբերվում էր՝
28/02/20թ. «Արագած» — «Դիլիջան ՖԱ» (ԱԽ163) խաղի մասին (Խաղը մնացել է անավարտ, «Արագած» թիմի՝ 2-րդ խաղակեսին խաղադաշտ դուրս չգալու պատճառով ):
ՈՐՈՇԵՑԻՆ` 2. 28/02/20թ. «Արագած» — «Դիլիջան ՖԱ» (ԱԽ163) խաղն անավարտ մնալու համար, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` «Արագած» ակումբին տուգանել 4000000 ՀՀ դրամ, «Արագած» թիմի գլխավոր մարզիչ Յուրի Օկուլին որակազրկել մինչև 05․03․2021թ․, «Արագած» թիմին գրանցել տեխնիկական պարտություն 0:3 հաշվով, «Դիլիջան» թիմին շնորհել տեխնիկական հաղթանակ 3:0 հաշվով:

©2020 Armenian Soccer