Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ-ն սկսում է 2020 թ.ՀՀ լավագույն ֆուտբոլիստի և մարզչի քվեարկությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը:
Տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներն են՝

Ադամյան Սարգիս – «Հոֆենհայմ», Գերմանիա
Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»
Բաբայան Էդգար — «Հոբրո», Դանիա
Բայրամյան Խորեն – «Ռոստով», Ռուսաստան
Բարսեղյան Տիգրան – «Աստանա», Ղազախստան
Բիչախչյան Վահան – «Ժիլինա», Սլովակիա
Գրիգորյան Արտակ – «Ալաշկերտ»
Կարապետյան Ալեքսանդր – «Տամբով», Ռուսաստան
Կորյան Արշակ – «Խիմկի», Ռուսաստան
Հարոյան Վարազդատ – «Տամբով», Ռուսաստան
Համբարձումյան Հովհաննես – «Անորտոսիս», Կիպրոս
Հովհաննիսյան Կամո «Կայրաթ», Ղազախստան
Ղադիմյան Գեղամ — «Նեման», Բելառուս
Ղազարյան Գևորգ – «ԱԵԼ» Լիմասոլ, Կիպրոս
Մխիթարյան Հենրիխ – «Ռոմա», Իտալիա
Մուրադյան Կարեն — «Արարատ»
Յուրչենկո Դավիթ – «Շախտյոր» Կարագանդա, Ղազախստան
Ոսկանյան Տարոն — «Ալաշկերտ»
Չալըշըր Անդրե – «Գյոթեբորգ», Շվեդիա
Ուդո Սոլոմոն – «Արարատ»

Հայաստանի 2020 թ. լավագույն ֆուտբոլիստի քվեարկության կարգին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Հայաստանի 2020 թ. լավագույն մարզչի թեկնածուներն են՝
Բիչախչյան Վարդան – «Արարատ»
Կամպանյա Դավիդ – «Արարատ-Արմենիա»
Մելիքյան Եղիշե – «Ալաշկերտ»
Մինասյան Վարդան – «Արարատ-Արմենիա»
Կապառոս Խոակին – Հայաստանի ազգային հավաքական
Նազարյան Ռաֆայել – ԲԿՄԱ:
Հայաստանի 2020 թ. լավագույն մարզչի քվեարկության կարգին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Քվեարկությունը պետք է ուղարկել thebest@ffa.am էլհասցեին՝ նշելով քվեարկության տարբերակը, անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, կցելով լրագրողական բեյջը և լուսանկարը:  Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. դեկտեմբերի 24-ը՝ ժամը 18:00: Դրանից հետո ներկայացված և/կամ կարգի խախտումով ուղարկված քվեները համարվելու են անվավեր:
©2020 Armenian Soccer