Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը:
Լավագույն ֆուտբոլիստին, ինչպես և նախորդ տարի, ընտրելու են լրատվամիջոցների ներկայացուցիչները և Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչներն ու ավագները: Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք: Քվեարկության իրավունք ունեցող ԶԼՄ-ի ցուցակը՝ այստեղ:
Մրցույթի անցկացման կարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում հավակնորդների ցուցակին՝ այստեղ:
Լավագույն մարզչին նույնպես ընտրելու են լրատվամիջոցների և ակումբների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք: Մրցույթի անցկացման կարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում հավակնորդների ցուցակին՝ այստեղ:
Քվեաթերթիկները, որոնք կարող եք ներբեռնել այստեղ և այստեղ, պետք է ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժին՝ փակ ծրարով: Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. հունվարի 24-ը՝ ժամը 18:00: Դրանից հետո ներկայացված և/կամ սխալ լրացված քվեաթերթիկները համարվելու են անվավեր:
2019թ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»անվանակարգում ցուցակում ընդգրված են 30 թեկնածուներ;
2019թ «Տարվալավագույնմարզիչ»անվանակարգում թեկնածուների ցուցակում ընդգրկվել են յետևալ 8 մարզիչները՝
1.ԱրմենԱդամյան, «Ալաշկերտ»Երևան,
2.ՎարդանԲիչախչյան, «Շիրակ»Գյումրի,
3.ԱրմենԳյուլբուդաղյանց, Հայաստանի ազգային հավաքական,
4.Աբրահամ Խաշմանյան«Ալաշկերտ», Հայաստանի ազգային հավաքական
5.ԴավիդԿամպանյա, «Լոռի»Վանաձոր,
6.ՎարդանՄինասյան, «Արարատ-Արմենիա»Երևան,
7.Ալեքսանդր Թարխանով, «Փյունիկ», Երևան,
8.Իլշատ Ֆայզուլին, «Ուրարտու», Երևան:
Քվեարկությանը իրավունք են ստացել մասնակցելու 21 ԶԼՄ-եր:
©2020 Armenian Soccer