Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ-ն մերժել է «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների բողոքները

Հուլիսի 13-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման Բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննության էին դրվել «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների բողոքները՝ ընդդեմ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմին) 25.06.2020թ-ին կայացրած որոշումների: Ինչպես հայտնում են ՀՖՖ լրատվկան ծառայոթւյունից, նիստի արդյունքում Կոմիտեն որոշեց՝
Մերժել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի՝ (1-ին ատյանի մարմին) 25.06.2020թ-ին կայացրած որոշման դեմ «Մասիս ՖԱ» ՍՊԸ-ի բողոքը և ակումբի Առաջին խմբի արտոնագրի մերժումը թողնել ուժի մեջ:
Մերժել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի՝ (1-ին ատյանի մարմին) 25.06.2020թ-ին կայացրած որոշման դեմ «ՖԱ Արագած» ՀԿ-ի բողոքը և ակումբի Առաջին խմբի արտոնագրի մերժումը թողնել ուժի մեջ:
Մերժել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի՝ (1-ին ատյանի մարմին) 25.06.2020թ-ին կայացրած որոշման դեմ «ՖԱ Տորպեդո» ՍՊԸ-ի բողոքը և ակումբի Առաջին խմբի արտոնագրի մերժումը թողնել ուժի մեջ:
Մերժել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի՝ (1-ին ատյանի մարմին) 25.06.2020թ-ին կայացրած որոշման դեմ «ՖԱ Ինտեր» ՍՊԸ-ի բողոքը և ակումբի Առաջին խմբի արտոնագրի մերժումը թողնել ուժի մեջ:
Մերժել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի՝ (1-ին ատյանի մարմին) 25.06.2020թ-ին կայացրած որոշման դեմ «ԴՖԱ» ՓԲԸ-ի բողոքը և ակումբի Առաջին խմբի արտոնագրի մերժումը թողնել ուժի մեջ:
Համաձայն ՀՖՖ Կանոնադրության Հոդված 63-ի, ինչպես նաև ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրության) դրույթների՝ ակումբներն իրավունք ունեն բողոքարկելու ՀՖՖ Ակումբների արտոնագրման Բողոքարկման կոմիտեի որոշումը միայն Լոզանի Սպորտային հարցերով արբիտրաժային դատարանի (ԿԱՍ) առջև՝ որոշման վերաբերյալ ծանուցելուց հետո աշխատանքային 10 օրվա ընթացքում:

©2020 Armenian Soccer