ՀՖՖ-ն, շարունակելով սոցիալական ծրագրերի իրականացումը, այս անգամ եղել է Տավուշի մարզում։
Հուլիսի 9-10-ը կայացած միջոցառմանը մասնակցել է 60 երեխա Տավուշի մարզի SOS գյուղից։
ՀՖՖ մամուլի բաժնի փոխանցմամբ, երեխաները մասնակցել են զվարճալի ֆուտբոլային խաղերի, տարբեր հետաքրքիր միջոցառումների, նրանց համար պատրաստվել էին նաև թեմատիկ նվերներ։
Ծրագրի նպատակն է նպաստել երեխաների ինքնավստահության բարձրացմանը, առողջ ապրելակերպին և նրանց շրջանում զարգացնել հաղորդակցության հմտությունները։
©2022 Armenian Soccer