Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ-ն հայտարարում է մարզչական C կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն

FFA

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է UEFA-ի Մարզչական C կարգի արտոնագրի դասընթացի ընդունելության մեկնարկը: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին և ս․թ․ փետրվարի 15-ից մարտի 15-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը` անցնելով հետևյալ հղումով:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ դասընթացը տևելու է 6 ամիս և բաղկացած է լինելու 6 մոդուլներից, յուրաքանչյուր մոդուլը կտևի 3 օր: Դասընթացի 1-ին մոդուլը կանցկացվի ս.թ. մարտի 28-ից 30-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

ՀՖՖ տեխնիկական տնօրինության որոշմամբ դասընթացին կարող են մասնակցել 24 ուսանող: Տեղերի սահմանափակ լինելու պատճառով` ուսանողների ընտրությունը կիրականացվի տեսական և գործնական քննությունների միջոցով:

Նախապատվությունը կտրվի ամենաբարձր միավոր հավաքած 24 մասնակիցներին: Հավասար միավորների դեպքում` հաշվի կառնվեն հայտում նշված հավելյալ հմտությունները (աշխատանքային փորձ, ֆուտբոլային փորձ, մասնագիտական կրթություն և այլն):

Եվ տեսական, և՛ գործնական քննությունները տեղի կունենան ս.թ. մարտի 18-ին: Քննության արդյունքների վերաբերյալ մասնակիցները կտեղեկացվեն էլեկտրոնային նամակով:

Մնացած մանրամասները՝ ՀՖՖ պաշտոնական կայքում:

 

 

©2022 Armenian Soccer