Մարտի 19-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այցելել է Երևանում գտնվող հավաքական թիմերի մարզական կենտրոն:Այս մասին իրազեկում են ՀՖՖ լրատվական ծառայությունից: ՀՖՖ-ն պատրաստվում է ներդրումներ կատարել և վերանորոգել մարզահամալիրը, հիմնել ֆուտզալի տեխնիկական կենտրոն: ՀՖՖ նախագահ նշել է, որ ֆուտբոլի համաչափ զարգացումը ՀՖՖ առաջնահերթություններից է: Նա հայտնել է, որ իրենց համար շատ կարևոր է, որ կարողանում են տնօրինել այս կենտրոնին, որը մարզական առումով ներկայումս գտնվում է խիստ անմխիթար վիճակում է:Սակայն ՀՖՖ-ն պատրաստվում է զգալի ներդումներ կատարել մարզահամալիրը նախ մասնակի, հետո ամբողջովին վերանորոգելու համար, ու դրանով նպաստել ֆուտզալի զարգացմանը Հայաստանում:
©2021 Armenian Soccer