29 տարի առաջ այս օրը` հունվարի 18-ին հիմնադրվել է ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիան`ՀՖՖ : Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ), հայկական ֆուտբոլը կառավարող մարմինն է ։ ՀՖՖ ՖԻՖԱ-ի անդամ է 1992 թ հուլիսի 3-ից, ՈՒԵՖԱ-ի լիիրավ անդամ՝ 1993 թ հունվարի 17-ից:
ՀՖՖ բարձրագույն մարմինը համագումարն է, որը 4 տարով ընտրում է նախագահ և գործադիր կոմիտեի անդամներ։
Աշխատանքային մարմինը գործկոմն է։ Հրատապ խնդիրներ լուծելու համար ստեղծվել է գործկոմի բյուրո։ Ֆուտբոլի զարգացման հարցերի կարգավորման, ընդունված որոշումների կատարման ընթացքը հսկելու, գործկոմին առաջարկներ ներկայացնելու համար ստեղծվել են բաժիններ (զանգվածային, մրցավարական, պատանեկան, միջազգային կապեր և այլն)։ Ֆեդերացիայում գործում է բաժանմունք, որի գործունեությունը նպատակաուղղված է կանանց ֆուտբոլին։
ՀՖՖ նախագահներ՝
Նիկոլայ Ղազարյան (1992-1994թթ)
Արմենակ Սարգսյան (1994-1998թթ)
Սուրեն Աբրահամյան (1998-2002թթ)
Ռուբեն Հայրապետյան (2002-2018թթ)
Արթուր Վանեցյան (2018-2019թթ)
Արմեն Մելիքբեկյան (2019թ- մինչ օրս):
©2021 Armenian Soccer