Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Յուրի Ջորկաեֆին

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հայազգի լեգենդար կիսապաշտպան Յուրի Ջորկաեֆը Երևանում է:Այս մասին իրազեկում են ՀՖՖ լրատվական  ծառայությունից:
Մարտի 11-ին աշխարհահռչակ ֆուտբոլիստն, ով այժմ զբաղեցնում է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, այցելեց  Երևանում  ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները և ներդրումային ապագա ծրագրերը: Յուրի Ջորկաեֆֆը նաև ծանոթացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և նրա մարզչական շտաբի անդամների հետ:

©2021 Armenian Soccer