Հունվարի 18-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշում էր հիմնադրման 30-ամյակը: Այդ կապակցությամբ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հյուրընկալել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադիր անդամներին՝ Սլավա Սարգսյանին, Սլավա Ղազարյանին և Էմին Բաղյանին:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ մեդալներ է հանձնել հիմնադիր անդամներին և շնորհավորել նրանց ՀՖՖ հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ:
Քանի որ ՀՖՖ առաջին նախագահ Նիկոլայ Ղազարյանը վատառողջ էր և չէր կարող ներկա գտնվել միջոցառմանը, Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ նախագահի խորհրդական Խորեն Հովհաննիսյանն այցելել են նրա բնակարան, շնորհակալություն հայտնել լեգենդար ֆուտբոլիստին մեր ֆուտբոլում ունեցած անգնահատելի ներդրման համար և նրան հանձնել ՀՖՖ ոսկե մեդալ։
©2022 Armenian Soccer