Ավարտվեց ՀՖՖ մարզչական C արտոնագրի դասընթացը։ Ինչպես հայտնում են ՀՖՖ լրատվական ծառայությունից, ծրագրի 96 մասնակիցներից 58-ը, հաջողությամբ հանձնելով քննությունները, ստացան իրենց դիպլոմները։ Մնացած մասնակիցները մարտին հնարավորություն կունենան վերահանձնելու քննությունները և նույնպես ստանալու C դիպլոմները։ Հավաստագրերը ծրագրի շրջանավարտներին հանձնեցին ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը և ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը։
©2020 Armenian Soccer