Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ մարզչական Ա արտոնագրի դասընթացը՝ նախկին հայտնի ֆուտբոլիստների մասնակցությամբ

Ռոբերտ Արզումանյանը, Վահագն Մինասյանը, Արթուր Եդիգարյանը և ևս 17 մարզիչներ մասնակցում են ՀՖՖ մարզչական Ա արտոնագրի դասընթացին, որը մեկնարկել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:Այս մասին իրազեկում են ՀՖՖ լրատվական  ծառայությունից:
Ապրիլի 2-ին կայացավ դասընթացի բացումը: Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Ռաֆայել Նազարյանը և տեխնիկական տնօրենին կից մարզչական խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական Սուրեն Չախալյանը: Առաջին օրը դասախոսություն կարդաց Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն: Դասընթացը բացկացած կլինի մի քանի մոդուլներից, որոնց ընթացքում դասախոսություններ կկարդան ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի հրահանգիչները:  

©2021 Armenian Soccer