Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ մասսայական ֆուտբոլի հրահանգիչներն այցելել էին Արարատի մարզ

Մեկնարկել են «Ֆուտբոլը դրպոցներում» կրթական ծրագրի և «Բաց զվարճալի ֆուտբոլի դպրոցներ»  ծրագրի շրջանակներում ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները հանրակրթական դպրոցներում:

Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ լրատվական ծառայությունից, ՀՖՖ-ն վերապատրաստման դասընթացներ է անցկացնելու ՀՀ բոլոր մարզերում ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում: Յուրաքանչյուր մարզի ծրագրում ընդգրկվել է քսանական դպրոց:

Ծրագրին մանսակցած դպրոցները ՀՖՖ կողմից ստանում են ֆուտբոլային մարզագույք, իսկ ուսուցիչները՝ ՀՖՖ/ՈՒԵՖԱ մասսայական ֆուտբոլի առաջնորդների հավաստագրեր: Ծրագրի մեկնարկն Արարատի մարզի Շահումյան համայնքում էր:

©2021 Armenian Soccer