Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեն դիմել է ՀՖՖ գործկոմին

ethic

 

Փետրվարի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Կարեն Հովհաննիսյանի նախագահությամբ:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ նիստի ընթացքում քննարկվել են միայն 2021 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՖՖ Տեխնիկական ԿենտրոնԱկադեմիայում կայացած «Նոա»-«Սևան» հանդիպման վերաբերյալ Կոմիտեում 23.10.2021թ. հարուցված կարգապահական վարույթի նյութերը:

Կոմիտեն, կարգապահական վարույթի շրջանակներում բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ընթացքում 7 կողմ և 0 դեմ ձայնով որոշել է հաստատված համարել 2021 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն/Ակադեմիայում կայացած «Նոա»-«Սևան» հանդիպման ավարտից հետո Տիգրան Հակոբյանի կողմից Կանոնակարգի 40-րդ հոդվածի 37-րդ կետով նախատեսված կարգապահական խախտում կատարելու հանգամանքը, ֆուտբոլային սուբյեկտ հանդիսանալու հանգամանքը հաստատված չլինելու հիմքով դիմել ՀՖՖ Գործադիր կոմիտեին՝ Տիգրան Հակոբյանի գործողությունների վերաբերյալ ՀՖՖ կանոնադրության, կանոնակարգերի և ՀՖՖ այլ իրավական ակտերի կիրառման ապահովմանն ուղղված անհրաժեշտ գործնական միջոցառումներ ձեռնարկելու միջնորդությամբ և առաջարկել ՀՖՖ Գործադիր կոմիտեին նախաձեռնելու ֆուտբոլային ակումբների հետ անձանց և կազմակերպությունների անուղղակի կապը ստուգելուն և բացահայտելուն ուղղված փոփոխություններ՝ ՀՖՖ կանոնակարգերում և այլ իրավական ակտերում:

 

©2022 Armenian Soccer